Logo

«Ժիրոնան» կամային հաղթանակ տարավ խոշոր հաշվով, Դովբիկը՝ հեթ-տրիկի հեղինակ

01:57 / 22.01.2024Ֆուտբոլ
null

«Ժիրոնան» Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի տնային խաղում 5-1 հաշվով հաղթեց «Սևիլիային»:

Հանդիպման 10-րդ րոպեին Այզեկ Ռոմերոյի գոլի շնորհիվ հյուրերն առաջ անցան հաշվի մեջ: Առաջին կեսում անդալուզյան ակումբի գոլին «Ժիրոնայի» ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկը պատասխանեց 3 գնդակով՝ աչքի ընկնելով 13-րդ, 15-րդ և 19-րդ րոպեներին:

Երկրորդ կեսում «Ժիրոնայից» մեկ այլ ուկրաինացի՝ Վիկտոր Ցիգանկովը, կատալոնական ակումբի չորրորդ գնդակն ուղարկեց «Սևիլիայի» դարպասը: Իսկ խաղավերջում՝ 89-րդ րոպեին, Քրիստիան Ստուանին հաշիվը դարձրեց ավելի խոշոր՝ 5-1:

Այս հաղթանակից հետո «Ժիրոնան» միավորների քանակը հասցրեց 52-ի և 1 միավորով առաջ անցավ Մադրիդի «Ռեալից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: «Սևիլիան» 16 միավորով 17-րդ տեղում է:

Լա լիգա, 21-րդ տուր

«Ժիրոնա» - «Սևիլիա»՝ 5-1 (տեսանյութ)

Արտյոմ Դովբիկ, 13, 15, 19, Վիկտոր Ցիգանկով, 56, Քրիստիան Ստուանի, 89 - Այզեկ Ռոմերո, 10

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ