Logo

«Ժիրոնան» կիսապաշտպան է ձեռք բերել

13:49 / 31.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Տոմա Լեմարը տեղափոխվել է «Ժիրոնա», հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:

29-ամյա ֆուտբոլիստը նոր թիմում հանդես կգա վարձակալական հիմունքով: Կողմերի պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վարձակալական պայմանագրով՝ «Ժիրոնան» վճարելու է «Աթլետիկոյում» Լեմարի աշխատավարձի 50 տոկոսը:

Հիշեցնենք, որ «Ժիրոնան» հետաքրքրված էր Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանով, որը հանդես է գալիս նույն՝ հարձակողական կիսապաշտպանի դիրքում, ինչպես Տոմա Լեմարը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ