Կատալոնական «Ժիրոնան» Լա լիգայի 29-րդ տուրում հյուրընկալվեց «Խետաֆեին» և պարտվեց 0-1 հաշվով: Հանդիպման միակ գոլը 33-րդ րոպեին խփեց «Խետաֆեի» իսպանացի կիսապաշտպան Խեսուս Սանտիագոն:
«Ժիրոնան» այս պարտությունից հետո 10 միավոր է զիջում առաջատար Մադրիդի «Ռեալին», մեկ միավորով էլ գերազանցում է երրորդ տեղում գտնվող Լա լիգայի գործող չեմպիոն կատալոնական «Բարսելոնային», որն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել: «Խետաֆեն» 38 միավորով 9-րդն է:
Լա լիգա, 29-րդ տուր
«Խետաֆե» - «Ժիրոնա»՝ 1-0
Խեսուս Սանտիագո, 33


