Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում կատալոնական «Ժիրոնան» տանը հանդիպեց «Ռեալ Սոսյեդադին»: Թիմերը հաղթողին չպարզեցին՝ 0-0:
Հյուրերի հայտացուցակում էր Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը խաղաժամանակ չստացավ։
Երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնան» 1 միավոր հետ է առաջատար Մադրիդի «Ռեալից», որը 1 հանդիպում պակաս է անցկացրել: Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբը 37 միավորով 6-րդն է:
Լա Լիգա, 23-րդ տուր
«Ժիրոնա» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 0-0


