Իսպանական «Ժիրոնայի» ձախ վինգեր Սավիոն կարիերան կշարունակի անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կազմում:
Ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն հայտնում է, որ 19-ամյա ֆուտբոլիստը մանկունյական ակումբ կտեղափոխվի 2024 թ. ամռանը: Ակումբները փաստաթղթերը կստորագրեն առաջիկա օրերին, իսկ «Մանչեսթեր Սիթին» գործարքը կիրականացնի փետրվարի վերջին:
Չնայած բրազիլացի եզրային հարձակվողն առաջարկներ է ունեցել նաև գերմանական և անգլիական այլ ակումբներից, նա ցանկացել է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: Սավիոն կդառնա անգլիական ակումբի հիմնական թիմի ֆուտբոլիստ և հուլիսից Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հետ կսկսի պատրաստվել 2024/25 մրցաշրջանին:
Սավիոն «Ժիրոնայի» կազմում հանդես է գալիս վարձավճարով. նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է ֆրանսիական Լիգա 2-ը ներկայացնող «Տրուային»: Բրազիլացին Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 23 հանդիպում, խփել 5 գոլ և կատարել 7 արդյունավետ փոխանցում:


