Կատալոնական «Ժիրոնայի» ավագ Ալեիշ Գարսիան կարիերան կշարունակի Լևերկուզենի «Բայերի» կազմում։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ Գերմանիայի նորընծա չեմպիոնը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում համաձայնության է հասել «Ժիրոնայի հետ։ «Բայերը» Գարսիայի տեղափոխության համար վճարելու է 20 միլիոն եվրո։
Իսպանացի ֆուտբոլիստի` «Բայեր» տեղափոխության գործում վճռորոշ դեր է ունեցել ակումբի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն, որն անձամբ մի քանի անգամ հեռախոսազրույց է ունեցել նրա հետ։
Գարսիան արդեն այս շաբաթ բուժզննում կանցնի և պայմանագիր կկնքի նոր ակումբի հետ։
Ալեիշ Գարսիան «Ժիրոնայում» հանդես է գալիս 2017 թ. օգոստոսից և 172 խաղում խփել է 8 գոլ, կատարել 21 գոլային փոխանցում։