Մադրիդի «Ռեալը» ցանկանում է 2024թ. ամռանը գնել կատալոնական «Ժիրոնայի» ձախ պաշտպան Միգել Գուտերեսի տրանսֆերային իրավունքը։
22-ամյա ֆուտբոլիստն «Արքայական ակումբի» սան է և 2022 թվականին է տեղափոխվել «Ժիրոնա»։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ մադրիդյան ակումբը կարող է ձեռք բերել ֆուտբոլիստին 8 միլիոն եվրոյով։
«Գուտերեսը մեծ առաջընթաց է գրանցել «Ժիրոնայում» և շատ լավ է հանդես գալիս։ Նրա վերաբերյալ որոշում կընդունենք ամռանը»,- Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ ասել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին։
Գուտերեսը 2023/24 մրցաշրջանում մասնակցել է 27 հանդիպման, խփել 1 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում։


