Logo

Ժիրու. «Հրաշալի սեյվ կատարեցի, բայց նաև շնորհակալ եմ դարպասաձողին»

01:33 / 08.10.2023• Ֆուտբոլ
null

«Միլանի» ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն ամփոփել է «Ջենոայի» դեմ խաղը (1-0), որի վերջնամասում ստիպված եղավ հագնել դարպասապահի ձեռնոցն ու պաշտպանել իր թիմին:

«Երբեք այսպիսի պահ չեմ ապրել ու շատ հպարտ եմ թիմի համար: Հիանալի սեյվ կատարեցի, բայց նաև բախտս բերեց. շնորհակալ եմ դարպասաձողին: Մենք կռվեցինք առյուծների պես, և ես ուրախ եմ այս հաղթանակով: Նորից բարձրացրինք գլուխներս ու առաջատար ենք: Մանյանի մարզաշապի՞կը. ես այն շրջանակի մեջ կառնեմ»,- Sky Sport Italia-ի հաղորդմամբ՝ խաղից հետո ասել է Ժիրուն:

Հիշեցնենք, որ «Ջենոա» - «Միլան» խաղին ավելացված ժամանակի 9-րդ րոպեին «Ռոսոներին» մնացել էր 10 ֆուտբոլիստով. վերջին հույսի խախտման համար ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվել էր դարպասապահ Մայք Մանյանը: Նրան դարպասում փոխարինել էր հարձակվող, «Միլանի» «9» համար Օլիվյե Ժիրուն, քանի որ Ստեֆանո Պիոլին արդեն կատարել էր թույլատրելի 5 փոփոխությունը: 37-ամյա Ժիրուն մի քանի դրվագում խաղին միջամտելու առիթ էր ունեցել և կարողացել էր անառիկ պահել դարպասը:

Հատկանշական է, որ խաղից հետո Sky Italy-ն Ժիրուի հետ զրույցում ֆուտբոլիստին ներկայացրել է որպես ««Միլանի» հարձակվող և դարպասապահ»:

Ֆրանսիայի հավաքականի թվիթերյան էջը նույնպես անդրադարձել է տեղի ունեցածին. «Մենք պետք է թարմացնենք դարպասապահների ցանկը»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ