Logo

Ժիրուի գոլը հաղթանակ պարգևեց «Միլանին» (տեսանյութ, ֆոտոշարք)

01:41 / 11.02.2023ՍՊՈՐՏ
null

Իտալիայի գործող չեմպիոն «Միլանն» ընդհատեց անհաջող խաղերի շարքը։ Ա Սերիայի 22-րդ տուրում Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը սեփական խաղադաշտում 1-0 հաշվով առավելության հասավ «Տորինոյի» նկատմամբ:

Հանդիպման միակ գոլը երկրորդ խաղակեսում խփեց ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն:

«Միլանը» պարտվել էր Իտալիայի առաջնության նախորդ 3 խաղերում ու բոլոր մրցաշարերում չէր հաղթել 7 հանդիպում անընդմեջ։

Այս հաղթանակից հետո միլանցիները 41 միավորով բարձրացան երրորդ տեղ։ «Տորինոն» 30 միավորով 7-րդն է:

Իտալիայի առաջնություն, 22-րդ տուր

«Միլան» - «Տորինո»՝ 1-0

Օլիվյե Ժիրու, 62

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ