Logo

Ժիրուի տանից 10-ից ավելի ժամացույց են գողացել

17:45 / 18.02.2025Ֆուտբոլ
null

Լոս Անջելեսում թալանել են Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Օլիվյե ժիրուի տունը, գրում է TMZ-ն:

Փետրվարի 5-ին ֆուտբոլիստի կինը զանգել է ամուսնուն ու հայտնել, որ տան պատուհանը կոտրված է:

«Լոս Անջելեսի» հարձակվողի տանից գողացել են 10-ից ավելի ժամացույց: Դրանց ընդհանուր արժեքը գնահատվում է 500 հազար դոլար:

Ոստիկանները սկսել են գործի քննությունը:

Ժիրուն «Միլանից» «Լոս Անջելես» է տեղափոխվել 2024 թվականի հուլիսին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ