Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Ժնևում ընթացող ATP 250 շարքի մրցաշարում չկարողացավ դուրս գալ եզրափակիչ:
Սերբ թենիսիստը կիսաեզրափակիչում երեք սեթու 4-6, 6-0, 1-6 հաշվով պարտվեց աշխարհի 44-րդ ռակետ, չեխ Տոմաշ Մախաչին: Մրցախաաղը տևեց 2 ժամ 4 րոպե:
Մախաչը եզրափակիչում կմրցի իտալացի Ֆլավիո Կոբոլիի և նորվեգացի Կասպեր Ռուդի մրցախաղի հաղթողի հետ:


