Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը (24-րդ ռակետ) դուրս է եկել Ժնևի ATP-250 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։
29-ամյա թենիսիստը 1/8 եզրափակիչում հաղթել է Կեյ Նիսիկորիի (Ճապոնիա, 62-րդ ռակետ) դեմ անավարտ մնացած մրցախաղում։ Կողմերը պայքարն սկսել էին դեռ մայիսի 20-ի երեկոյան, սակայն երկրորդ սեթի 7-րդ գեյմից հետո եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով խաղն ընդհատվել է։
Թենիսիստները պետք է կորտ վերադառնային մայիսի 21-ին` Երևանի ժամանակով 15:00-ին, սակայն աշխարհի նախկին չորրորդ ռակետ Նիսիկորին հրաժարվել է պայքարից. Խաչանովը հաղթել է 7-5, 2-5 հաշվով։
29-ամյա թենիսիստը քառորդ եզրափակիչում կմրցի ավստրիացի Սեբաստիան Օֆների (128-րդ ռակետ) դեմ։