Մադրիդի «Աթլետիկոյի» և Պորտուգալիայի հավաքականի վինգեր Ժոաու Ֆելիքսը կարող է կարիերան շարունակել թուրքական «Ֆեներբահչեում»։
Fanatik-ը գրում է, որ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն։
Մոտ օրերս պորտուգալացի մասնագետը բանակցելու է Ֆելիքսի հետ և փորձելու է համոզել նրան տեղափոխվել «Ֆեներբահչե»։ Գործակալ Ժորժե Մենդեշը, որը երկու կողմերի շահերն էլ ներկայացնում է, նույնպես ներգրավվելու է բանակցային գործընթացում։
Ստամբուլը ներկայացնող ակումբը պետք է համաձայնության հասնի նաև «Աթլետիկոյի» հետ։ Իսպանական գրանդը հույսեր չի կապում իր ֆուտբոլիստի հետ, սակայն միայն շահավետ առաջարկի դեպքում է պատրաստ բաժանվել նրանից։ «Ֆեներբահչեն» մտադիր է վարձակալել Ֆելիշին։
Ժոաու Ֆելիշը ցանկանում է կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում», որի կազմում 2023/24 մրցաշրջանում հանդես է եկել վարձավճարով և 44 խաղում դարձել 10 գոլի ու 6 ասիստի հեղինակ։