Մադրիդի «Աթլետիկոյի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ժոաու Ֆելիշը կարիերան կշարունակի ֆրանսիական ՊՍԺ-ում, հայտնում է AS-ը:
23-ամյա ֆուտբոլիստը կարծում է, որ Ֆրանսիայի չեմպիոնն իրեն համապատասխան ակումբ է: Պորտուգալացին ցանկանում է խաղալ տիտղոսների հավակնող ակումբում:
«Աթլետիկոն» ցանկանում է պորտուգալացու տրանսֆերային իրավունքի վաճառքից վաստակել 100 միլիոն եվրո: Ֆելիշը նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել էր Լոնդոնի «Չելսիում»:
Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսին իսպանական ակումբը Ֆելիշի տրանսֆերի համար Լիսաբոնի «Բենֆիկային» վճարել էր 127 միլիոն եվրո: