Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Ժոաու Ֆելիշը որոշել է հեռանալ Մադրիդի «Աթլետիկոյից», հայտնում է Marca-ն:
23-ամյա ֆուտբոլիստը խնդրել է գործակալին նոր ակումբ փնտրել իր համար: Նշվում է, որ Ֆելիքսը խնդիրներ ունի թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ:
Պորտուգալացին ցանկանում է իրեն լավ դրսևորել Կատարում ընթացող Մունդիալում և գրավել գրանդ ակումբների ուշադրությունը: Նրա ծառայություններով հետաքրքրված են Մյունխենի «Բավարիան», ֆրանսիական ՊՍԺ-ն, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»:
Ֆելիշը Մադրիդի «Աթլետիկո» տեղափոխվել է 2019 թվականին պորտուգալական «Բենֆիկայից»: Transfermarkt-ը 50 միլիոն եվրո է գնահատում ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը: