Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուն վարձավճարով տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա», հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:
28-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, որից հետո Գերմանիայի գործող չեմպիոնը կունենա նրա տրանսֆերային իրավունքը գնելու հնարավորություն:
«Բավարիայում» Պորտուգալիայի ազգային հավաքականի պաշտպանը ելույթ կունենա 22 համարի խաղաշապիկով:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացին անգլիական ակումբի կազմում մասնակցել է 26 հանդիպման, դարձել երկու գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Կանսելուն 2019-ին Թուրինի «Յուվենտուսից» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։


