Logo

Ժոաու Պալինյան` «Տոտենհեմի» ֆուտբոլիստ

23:27 / 03.08.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Տոտենհեմը» մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը վարձակալել է «Բավարիայի» կիսապաշտպան Ժոաու Պալինյային, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տվյալներով` անգլիական ակումբը վարձակալական պայմանագրի ավարտին կկարողանա 30 միլիոն եվրոյով ձեռք բերել պորտուգալացի ֆուտբոլիստին, սակայն այս կետը չի պահանջում պարտադիր կատարում։

30-ամյա կիսապաշտպանը «Բավարիայում» հանդես էր գալսի 2024թ. հուլիսից, մասնակցել է 25 հանդիպման։ 2022-24թթ. Անգլիայում նա եղել է «Ֆուլհեմի» ֆուտբոլիստ, 79 խաղում խփել է 8 գոլ, կատարել 1 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ