Logo

Ժորդի Ալբան կավարտի կարիերան

19:57 / 07.10.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» պաշտպան Ժորդի Ալբան տեսաուղերձով հայտնել է, որ MLS-ի մրցաշրջանի վերջում կավարտի կարիերան։

Իսպանացի ֆուտբոլիստը 2012-2023թթ. հանդես է եկել «Բարսելոնայում», որի կազմում 459 խաղում խփել է 27 գոլ, կատարել 99 ասիստ, նվաճել 17 տիտղոս՝ այդ թվում 6 անգամ դառնալով Իսպանիայի չեմպիոն, 5 անգամ` երկրի գավաթակիր, 1 անգամ` Չեմպիոնների լիգայի հաղթող։

36-ամյա պաշտպանը խաղացել է նաև «Վալենսիայում» ու «Խիմնաստիկում», իսկ 2023թ. հուլիսին տեղափոխվել է «Ինտեր Մայամի»։

Ալբան Իսպանիայի ազգային հավաքականում 93 խաղում գրանցել է 9 գոլ ու 22 ասիստ, դարձել Եվրոպայի չեմպիոն ու Ազգերի լիգայի հաղթող։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ