Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզան ֆուտբոլիստներ Դիոգու Ժոտային և Ժորժե Կոշտային պարգևատրել է «Արժանիքի» բարձրագույն շքանշանով, հայտնում է ՊՖՖ պաշտոնական կայքը։
Երկրի վարչապետ Լուիշ Մոնտենեգրուն էլ նրանց շնորհել է «Սպորտային վաստակի համար» պատվո նշան։
Մրցանակները հանձնվել են նրանց հարազատներին։
«Լիվերպուլի» հավերժ «20» համար Դիոգու Ժոտան և նրա եղբայր Անդրե Սիլվան հուլիսի 3-ին մահացան ավտովթարի հետևանքով։
«Պորտուի» նախկին պաշտպան Ժորժե Կոշտան օգոստոսի 5-ին կյանքից հեռացավ սրտի կաթվածից։


