Logo

Ժոտան և Կոշտան հետմահու պարգևատրվել են

22:26 / 03.09.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզան ֆուտբոլիստներ Դիոգու Ժոտային և Ժորժե Կոշտային պարգևատրել է «Արժանիքի» բարձրագույն շքանշանով, հայտնում է ՊՖՖ պաշտոնական կայքը։

Երկրի վարչապետ Լուիշ Մոնտենեգրուն էլ նրանց շնորհել է «Սպորտային վաստակի համար» պատվո նշան։ 

Մրցանակները հանձնվել են նրանց հարազատներին։

«Լիվերպուլի» հավերժ «20» համար Դիոգու Ժոտան և նրա եղբայր Անդրե Սիլվան հուլիսի 3-ին մահացան ավտովթարի հետևանքով։

«Պորտուի» նախկին պաշտպան Ժորժե Կոշտան օգոստոսի 5-ին կյանքից հեռացավ սրտի կաթվածից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ