Logo

Ժոտայի և նրա եղբոր պատկերներով են «Գոնդոմարի» նոր մարզաշապիկները

15:55 / 03.08.2025Ֆուտբոլ
null

Պորտուգալական «Գոնդոմարը» ներկայացրել է 2025/2026 մրցաշրջանի համար թիմի երեք մարզաշապիկները, որոնց վրա պատկերված են ավտովթարի հետևանքով մահացած Դիոգու Ժոտայի և նրա եղբոր` Անդրե Սիլվայի դեմքերը:

Պորտուգալացիներն իրենց մարզական կարիերան սկսել էին «Գոնդոմարի» երիտասարդական թիմում:

Նոր մարզաշապիկների վրա նաև գրված են նրանց անունները, իսկ մի փոքր վերև դրված է անվերջության նշան: 

Հիշեցնենք, որ Ժոտան 2020-2025 թվականներին հաջող ելույթներ էր ունեցել Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» կազմում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ