Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է վերադառնալ Լոնդոնի «Չելսի», հաղորդում է Daily Mail-ը:
Պորտուգալացի մասնագետը հիասթափված է հռոմեական ակումբի ղեկավարությունից և ցանկանում է վերադառնալ լոնդոնյան ակումբ, որը մարզել է 2004-2007 և 2013-2015 թվականներին:
Մոուրինյոյի ներկայացուցիչն արդեն կապ է հաստատել «Չելսիի» ղեկավարության հետ, սակայն անգլիական ակումբը հասկացրել է, որ թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերը դեռևս լիակատար աջակցություն է վայելում:
Մոուրինյոյի կինն ու երեխաները բնակվում են Լոնդոնում, դրա համար էլ Անգլիայի Պրեմիեր լիգայում աշխատանքը նախընտրելի տարբերակ է պորտուգալացու համար:


