Logo

«Մոուրինյոն թուրքերի հասցեին շարունակում է ստորացուցիչ բառեր օգտագործել». «Գալաթասարայը» բողոք կներկայացնի

10:03 / 25.02.2025Ֆուտբոլ
null

«Գալաթասարայը» պատրաստվում է բողոք ներկայացնել Թուրքիայի դատախազություն, ինչպես նաև ցանկանում է դիմել ՈՒԵՖԱ-ին ու ՖԻՖԱ-ին՝ Ժոզե Մոուրինյոյին պատժելու պահանջով, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

««Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն շարունակում է ստորացուցիչ բառեր օգտագործել թուրք ժողովրդի հասցեին ու կիրառել անմարդկային հռետորաբանություն: Քրեական գործ հարուցելու վերաբերյալ բողոք ենք ներկայացնելու Թուրքիայի դատախազություն, իրավիճակի մասին տեղյակ ենք պահելու նաև ՈՒԵՖԱ-ին ու ՖԻՖԱ-ին»,- գրված է հայտարարության մեջ:

Ժոզե Մոուրինյոն «Գալաթասարայի» դեմ Թուրքիայի առաջնության 25-րդ տուրի հանդիպմանը (0-0) հաջորդած մամուլի ասուլիսին նշել էր, որ հրաշալի կլինի, եթե առաջնության բոլոր հանդիպումները սպասարկեն արտասահմանցի մրցավարներ:

«Սլավկո Վինչիչը փայլուն աշխատանք կատարեց: Հանդիպման ավարտից հետո շնորհակալություն հայտնեցի Վինչիչին, իսկ երբ տեսա թուրք 4-րդ պաշտոնյային, ասացի, որ եթե նա լիներ մրցավարը, ապա խաղն աղետալի վիճակում կհայտնվեր: Թուրք մրցավարն արդեն առաջին րոպեին մեզ դեղին քարտ ցույց կտար, երբ տեսներ, թե ինչպես են նրանք («Գալաթասարայի» ներկայացուցիչները) կապիկների նման ցատկում պահեստայինների նստարանից»,- ասել է պորտուգալացի մասնագետը:

Նոյեմբերին Մոուրինյոն որակազրկվել էր մեկ խաղով, քանի որ ասել էր՝ Թուրքիայում պայքարում է ոչ միայն մրցակիցների, այլև մրցավարների ու համակարգի դեմ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա