«Բարսելոնան» ու Ժյուլ Կունդեն նոր պայմանագիր են կնքել, հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը:
««Բարսելոնայի» երկրպագուները միշտ էլ լավ են վերաբերվել ինձ: Ես վայելել եմ այստեղ անցկացրածս ամեն րոպեն: Հույս ունեմ՝ նրանց ավելի հաճելի պահեր կպարգևեմ ապագայում»,- ասել է Կունդեն պայմանագիր կնքելուց հետո:
Ժյուլ Կունդեն կատալոնական թիմում հանդես է գալիս 2022 թվականից: Ֆրանսիացին «Բարսելոնայի» հետ դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն:


