Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի:
«Եթե աշխատանքում ընդմիջում է, ապա դա անհրաժեշտ է: Պետք է ընդունել տեղի ունեցածն ու տեսնել՝ ինչ կլինի հետագայում: Հուսով եմ՝ շուտով կրկին կկարողանամ մարզել:
Ադրենալինի պակաս եմ զգում: Կողքից այլ կերպ ես նայում ֆուտբոլիստին, սակայն երբ քո թիմն է և պետք է մարզես ու պատրաստես խաղերին՝ ամեն բան այլ է: Եվ ես դրա կարիքն ունեմ: Երկու տարի բացակայել եմ, բայց շուտով կվերադառնամ»,- Զիդանի խոսքը մեջբերում է Téléfoot-ը:
Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը գործազուրկ է 2021 թվականից, երբ հեռացել էր «Ռեալից»: Ֆրանսիացի մասնագետը մադրիդյան գրանդում աշխատել է նաև 2014-2016 և 2016-2018 թվականներին՝ նվաճելով 11 տիտղոս:


