Logo

Զիդան. «Չգիտեմ, թե երբ կվերադառնամ մարզչական աշխատանքի»

19:10 / 16.06.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է մարզչական աշխատանքի վերադառնալու մասին։

«Կարոտում եմ ֆուտբոլը, բայց ֆիզիկապես ծանր է: Ինչ վերաբերվում է մարզչական աշխատանքին, ապա դրա ժամանակը կգա: Չգիտեմ՝ երբ, բայց կգա»,- ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է RMC-ն:

Ավելի վաղ 50-ամյա մասնագետ հայտարարել էր, որ մարզչական աշխատանքի վերադառնալու դեպքում ցանկանում է գլխավորել Ֆրանսիայի ազգային հավաքականը:

Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը գործազուրկ է 2021 թվականից, երբ հեռացել էր «Արքայական ակումբից»: Ֆրանսիացի մասնագետը մադրիդյան գրանդում աշխատել է նաև 2014-2016 և 2016-2018 թվականներին՝ նվաճելով 11 տիտղոս:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ