Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մասին:
«Այն, ինչ նա անում է, անհավանական է: Հուսով եմ, որ Կիլիանը շատ «Ոսկե գնդակներ» կնվաճի: Պարզապես ֆանտաստիկ է նրա վիճակագրությունն ակումբում և Ֆրանսիայի հավաքականում: Ես հիանում եմ Մբապեով»,- ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Telefoot TF1-ը:
2022/23 մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողը փարիզյան ակումբի կազմում մասնակցել է 43 հանդիպման, խփել 41 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում:


