Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է իր ապագայի մասին, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը:
«Անպայման կվերադառնամ մարզչական աշխատանքի։ Չգիտեմ` ինչու չգլխավորեցի «Յուվենտուսը»։ Այդ ակումբը միշտ իմ սրտում է, քանի որ ինձ շատ բան է տվել։
Չգիտեմ` ինչ կլինի ապագայում, բայց իմ նպատակներից մեկը Ֆրանսիայի ազգային հավաքականը մարզելն է»,- ասել է 53-ամյա մասնագետը։
Աշխարհի 2026թ. առաջնության ավարտից հետո Դիդյե Դեշամը կհեռանա Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։


