Logo

Զիդան. «Միայն 2 ֆուտբոլիստ ինձ կարող է ստիպել վեր ցատկել տեղից»

18:10 / 25.06.2023Ֆուտբոլ
null

Իսպանիայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գովեստի խոսքեր է ասել ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի, խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի և թիմի նորեկ Ջուդ Բելինգեմի հասցեին:

Եթե կա լավ խաղացող, որը կարող է ինձ ստիպել վեր ցատկել տեղից, ապա նա Կարիմ Բենզեման է: Կնշեի նաև Մոդրիչին: Թվում է՝ այս երկու ֆուտբոլիստները շուտով կկորցնեն գնդակը, սակայն ինչ-որ կերպ պահպանում են այն և դուրս գալիս բարդ իրավիճակից: Բելինգեմին մեծ ապագա է սպասվում. նա պատրաստ է խաղալ «Ռեալում»»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը փոխանցում է Téléfoot-ը:

Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը Կարիմ Բենզեմային ու Լուկա Մոդրիչին «Ռեալում» մարզել է 2014-2016 և 2016-2018 թվականներին: Նա «Արքայական ակումբում» նվաճել է 11 տիտղոս:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ