Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է մարզչական աշխատանքի դժվարության մասին։
«Երբ մրցաշրջանն ավարտում ես պահեստայինների նստարանին, ավելի հոգնած ես լինում, քան խաղացողները:
Հիշում եմ, երբ ֆուտբոլիստ էի, կենտրոնանում էի խաղի վրա ու ձգտում օգնել թիմակիցներիս: Մարզիչն ամբողջ մրցաշրջանի ընթացքում մտածում է 23 տղաների մասին ու հոգեպես ավելի է հոգնում»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է GQ-ն:
Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը գործազուրկ է 2021 թվականից, երբ հեռացել էր «Արքայական ակումբից»: Ֆրանսիացի մասնագետը մադրիդյան գրանդում աշխատել է նաև 2014-2016 և 2016-2018 թվականներին՝ նվաճելով 11 տիտղոս:


