Լեգենդար Զինեդին Զիդանի որդին` Լուկա Զիդանը, առաջին անգամ հրավիրվել է Ալժիրի ազգային հավաքական:
Իսպանական «Գրանադայի» դարպասապահը հայտավորվել է Սոմալիի (հոկտեմբերի 9) և Ուգանդայի (հոկտեմբերի 14) հավաքականների դեմ աշխարհի 2026 թվականի առաջնության աֆրիկյան ընտրական գոտու խաղերին:
Նախկինում Լուկա Զիդանը պաշտպանել էր Ֆրանսիայի պատանեկան ու երիտասարդական հավաքականների դարպասը, մարզական քաղաքացիությունը փոխել էր սեպտեմբերին:
قائمة المدرب الوطني فلاديمير بيتكوفيتش تحسبا لمبارتي الصومال وأوغندا ضمن تصفيات كأس العالم 2026
— Équipe d'Algérie de football (@LesVerts) October 2, 2025
#LesVerts⭐️⭐️ | #123vivalAlgérie🇩🇿 pic.twitter.com/O6TS1BTeOI


