Logo

Զիդանի որդին փոխել է մարզական քաղաքացիությունը

18:13 / 21.09.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իսպանիայի Լա լիգա 2-ը ներկայացնող «Գրանադայի» դարպասապահ Լուկա Զիդանը փոխել է մարզական քաղաքացիությունն ու հանդես կգա Ալժիրի ազգային հավաքականում, հայտնում է ԱՖՖ մամուլի ծառայությունը։

Զիդանը հանդես է եկել Ֆրանսիայի Մ16, Մ17, Մ18, Մ19, Մ20 հավաքականներում, սակայն «Եռագույնների» ազգային թիմից հրավեր չի ստացել։

27-ամյա դարպասապահը Մադրիդի «Ռեալի» ու Ֆրանսիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպան Զինեդին Զիդանի որդին է։

Լուկա Զիդանը 2014-2020թթ. եղել է «Արքայական ակումբի» համակարգում, իսկ «Գրանադայում» հանդես է գալիս 2024թ. հուլիսից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ