Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատմել է, որ 2017 թվականին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Յուվենտուսին» հաղթելն իր մարզչական կարիերայի լավագույն պահն է եղել «Արքայական ակումբում», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Մարզչական կարիերայիս լավագույն պահը 2017թ. Չեմպիոնների լիգայում «Յուվենտուսին» հաղթելն է: Աշխարհի չեմպիոն դառնալուց հետո դա լավագույն պահն է իմ կարիերայում: Մենք ուղղակի ֆանտաստիկ ֆուտբոլ խաղացինք երկրորդ խաղակեսում: Դա աննկարագրելի էր: Ես մի քանի անգամ վերանայել եմ այդ խաղը: Դա է իսկական ու կատարյալ ֆուտբոլը»,- ասել է Զիդանը:
Զինեդին Զիդանը միակ մարզիչն է, որը երեք անգամ անընդմեջ հաղթել է Չեմպիոնների լիգան:
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


