Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը շուտով կարող է կրկին մարզչական գործունեություն ծավալել:
«Ես առաջվա պես ցանկանում եմ մարզել: Հիմա ազատ ժամանակ շատ ունեմ, սակայն չգիտեմ՝ որքան դա կտևի: Այս պահին ժամանակ կա մինչև հունիս, սակայն ամեն ինչ կարող է փոխվել»,- Զիդանի խոսքը մեջբերում է Le Figaro-ն:
Հիշեցնենք, որ ֆրանսիացին ավելի վաղ մերժել է 5 ազգային հավաքական գլխավորելու առաջարկ: Լեգենդար ֆուտբոլիստը հրաժարվել է մարզել Պորտուգալիայի, Բրազիլիայի, ԱՄՆ-ի, Կատարի ու ԱՄԷ-ի ազգային թիմերը:
Զիդանը գլխավոր մարզչի կարգավիճակում աշխատել է միայն «Ռեալում»՝ նվաճելով 11 տիտղոս, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի երեք անընդմեջ գավաթ:
50-ամյա մասնագետն առանց աշխատանքի է 2021 թվականի հունիսից: Նա Թուրինի «Յուվենտուսը», ֆրանսիական ՊՍԺ-ն ու Մյունխենի «Բավարիան» գլխավորելու թեկնածուներից է:


