Ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ պատրաստ է մոտ ապագայում գլխավորել Ֆրանսիայի հավաքականը:
«Կարծում եմ՝ հիմա արդեն լիովին պատրաստ եմ գլխավորել Ֆրանսիայի հավաքականը, որտեղ որպես ֆուտբոլիստ խաղացել եմ 14 տարի: Իհարկե, դա երազանք է ինձ համար: Հուսով եմ՝ այն կիրականանա», - Զիդանի խոսքն է մեջբերում AS-ը:
Դիդյե Դեշամն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ հեռանալու է Ֆրանսիայի հավաքականից աշխարհի 2026 թվականի առաջնությունից հետո: