Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դարձել է Ֆորմուլա-1-ի «Ալպին» թիմի դեսպանը, հայտնում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստը ներկա է եղել «Ալպինի» նոր բոլիդի շնորհանդեսին:
«Ալպինի» ավտոարշավորդներն են ֆրանսիացիներ Էստեբան Օկոնը և Պյեր Գասլին, որը խոստովանել է՝ Ֆորմուլա-1-ում ելույթ է ունենում «10» համարով, քանի որ Զիդանն իր կուռքն է:
Հիշեցնենք, որ Ֆորմուլա-1-ի նոր մրցաշրջանը Բահրեյնի Գրան պրիով կմեկնարկի մարտի 5-ին:




