Ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը մտադիր է հաջորդ մրցաշրջանից վերադառնալ մարզչական աշխատանքի, հայտնում է RMC Sport-ը:
Նրա ծառայություններով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան», իսկ Զիդանը դեմ չէ գերմանական գրանդում աշխատելու տարբերակին: «Բավարիայի» ներկայիս գլխավոր մարզիչը Յուլիան Նագելսմանն է:
Գլխավոր մարզչի կարգավիճակում Զիդանը «Ռեալի» հետ երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, երկու անգամ՝ Իսպանիայի առաջնությունը: Մադրիդյան ակումբից նա հեռացել է 2021 թվականի մայիսի 27-ին:
Այդ օրվանից ի վեր՝ նա չի վերադարձել մարզչական աշխատանքի: «Ռեալը» միակ ակումբն է, որտեղ Զիդանը աշխատել է որպես գլխավոր մարզիչ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զիդանի երազանքը Ֆրանսիայի հավաքականը գլխավորելն է, սակայն նախորդ ամիս Դիդյե Դեշամը նոր պայմանագիր կնքեց ազգային թիմի հետ:


