Logo

Զիդանը մարզչական աշխատանքի հնարավոր վերադառնալու համար երկու տարբերակ է դիտարկելու

18:47 / 23.12.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հստակ սահմանել է ապագայի ծրագրերը։

Marca-ի տեղեկություններով՝ երեք տարի ազատ գործակալի կարգավիճակում գտնվող 52-ամյա Զիդանը մտադիր է շարունակել մարզչական կարիերան։ Ֆրանսիացի մասնագետն այս ընթացքում մերժել է մեծ թվով առաջարկներ, քանի որ ցանկանում է աշխատել միայն «Ռեալում» կամ Ֆրանսիայի ազգային հավաքականում։

Հիշեցնենք, որ Զիդանը երկու անգամ գլխավորել է «Արքայական ակումբը» (2016-2018, 2019-2021)։ Այդ ընթացքում նվաճել է 11 տիտղոս, երեք անգամ հաղթել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ