Թուրքական «Գալաթասարայի» և Մարոկկոյի հավաքականի կիսապաշտպան Հակիմ Զիեշը հայտարարել է ձմռանն ակումբից հեռանալու մասին:
«Իմ կարիերան այստեղ ավարտված է: Այլևս չեմ ցանկանում խաղալ այս թիմում: Երբեք նման թույլ մարզիչ չեմ տեսել: Զղջում եմ, որ տեղափոխվել եմ այս ակումբ»,- 31-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Goal-ը:
Հիշեցնենք, որ Զիեշը 2024-ին Լոնդոնի «Չելսիից» ազատ գործակալի կարգավիճակում էր տեղափոխվել «Գալաթասարայ»:
Այժմ Ստամբուլը ներկայացնող թիմը գլխավորում է Թուրքիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Օկան Բուրուքը: «Գալաթասարայը» թուրքական Սուպերլիգայում առաջին տեղում է: