Հաքիմ Զիեշն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է պայմանագիր կնքել «Սևիլիայի» հետ, գրում է AS-ը:
Մարոկկացի վինգերը նախորդ մրցաշրջանից հետո դարձել է ազատ գործակալ և ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր ակումբ չի գտել: 2024/25 մրցաշրջանի առաջին հատվածը ֆուտբոլիստն անցկացրեց «Գալաթասարայում», երկրորդ հատվածը՝ Կատարում: 32-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված է «Սևիլիան», որը տարիներ առաջ ևս ցանկանում էր ձեռք բերել Զիեշին:
«Կարծում եմ՝ «Սևիլիան» «Այաքսի» մակարդակի ակումբ է, իսկ ես եթե հեռանամ «Այաքսից», ապա միայն ավելի բարձրակարգ ակումբի համար»,- այդ ժամանակ հայտարարել էր մարոկկացին:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


