Ուկրաինացի պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն մոտ է «Մանչեսթեր Սիթիից» «Արսենալ» տեղափոխությանը։
Sky Sports-ի հաղորդմամբ՝ «զինագործները» ցանկանում են հաջորդ շաբաթ ավարտին հասցնել տրանսֆերի գործընթացը։ Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, լոնդոնցիները 30 մլն ֆունտ կվճարեն տրանսֆերի համար։
2021/22 մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստն ԱՊԼ-ի կազմում մասնակցել է 15 խաղի, կատարել 4 գոլային փոխանցում։


