Logo

Զինչենկոն տեղափոխվում է «Արսենալ»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:59 / 19.07.2022• ՍՊՈՐՏ
Ալեքսանդր Զինչենկո

«Մանչեսթեր Սիթիի» և Ուկրաինայի հավաքականի եզրային պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն տեղափոխվում է Լոնդոնի «Արսենալ», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Պայմանագրերը պատրաստվում են, իսկ Զինչենկոն շուտով բուժզննում կանցնի: «Զինագործները» 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար Անգլիայի չեմպիոնին կվճարեն 30 միլիոն ֆունտ:

Ալեքսանդր Զինչենկոն 2016 թվականի ամռանն է ռուսական «Ուֆայից» 2 միլիոն եվրոյով տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: Ֆուտբոլիստի պայմանագիրը «Քաղաքաբնակների» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Transfermarkt-ն ուկրաինացու տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ