Շվեդ լեգենդար ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը սոցցանցերում Ferrari F80 մակնիշի սպորտային մեքենայի լուսանկար է հրապարակել` շնորհավորելով իր ծննդյան տարեդարձը:
«Շնորհավոր ծնունդդ, Զլատան»,- գրել է նա։
«Միլանում», «Ինտերում», «Յուվենտուսում», «Բարսելոնայում» և այլ բազմաթիվ ակումբներում հանդես եկած նախկին հարձակվողը հոկտեմբերի 3-ին դարձավ 44 տարեկան։


