Logo

Հայկ Օրդյանի «Զուլալի»-ն հաղթանակով է գալիս Նանտի միջազգային կինոփառատոնից

12:00 / 15.02.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Զուլալի-ֆիլմ

Ֆրանսիական Univerciné «À l'Est» փառատոնի գլխավոր մրցանակներից մեկը գալիս է Հայաստան:

Փետրվարի 7-12-ը Ֆրանսիայում կայացած Նանտի միջազգային կինոփառատոնի (Univerciné Nantes) շրջանակում ցուցադրված ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» լիամետրաժ ֆիլմն արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին (1er Prix du Public)։

Փառատոնի պաշտոնական էջում ասվում է․ «Երեկ երեկոյան ուրախությամբ հայտարարեցինք, որ ձեր սիրելի ֆիլմը Հայկ Օրդյանի «Զուլալին» է»։

Ի դեպ, փառատոնի մրցանակակիր է համարվել ընդամենը երկու ֆիլմ, որոնցից մեկը «Զուլալի»-ն է: Հիշեցնենք նաև, որ փառատոնի գլխավոր պաստառին պատկերված է եղել հենց «Զուլալին»: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։

Սյուժեն՝

Երեք մասից բաղկացած պատումը բացահայտում է ընտանեկան մեծ ողբերգությունը: Մենակություն զգացող մարդիկ մենակ չեն հեռավոր գյուղում և միասին են հաղթահարում վրահաս ցավն ու տանջանքը, տարածելով սեր և չկորցնելով հույսը վաղվա օրվա հանդեպ: Հեռավոր գյուղում ապրում է մի ընտանիք՝ տարեց տանտիկինը, տղան՝ Նազարոսը և նրա մայրը՝ Զուլալին: Ֆիլմը բաղկացած է երեք մասից: Փոքրիկ Նազարոսը մտածում է տարօրինակ Զուլալիի, մինչև հարյուր տարեկան չապրած պապի և այլ հարցերի մասին: Տանտիկինը դժվար ճակատագիր ունեցող կին է․․․

Ավելին կարող եք կարդալ կից հղումով:

Զուլալի-ֆիլմ-

Զուլալի-ֆիլմ-2

Զուլալի-ֆիլմ-3

Հայկ Օրդյան

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ