«Բավարիայի» պաշտպան Նիկլաս Զյուլեն նոր պայմանագրի շուրջ բանակցություններ է վարում ակումբի հետ։ Այնուամենայնիվ, նա առաջին առաջարկը մերժել է՝ հաղորդում է AS-ը։
«Բավարիան» մինչև փետրվարի կես վերջնաժամկետ է սահմանել։ Եթե գերմանացի պաշտպանը չկնքի նոր պայմանագիր, ապա ակումբն այլևս ծրագրեր չի կապի ֆուտբոլիստի հետ:
Զյուլեն «Բավարիա» է տեղափոխվել «Հոֆենհայմից» 2017 թվականին 25 մլն եվրոյի դիմաց։ Այս մրցաշրջանում 26-ամյա կենտրոնական պաշտպանը մասնակցել է 23 խաղի ու դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։