
- Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում:
- Ամեն օր ձեր գլուխը բարձին դնելու ու քնելուց առաջ հիշեք, թե այդ օրը ի՛նչ եք արել ձեր ազգին համար:
- Ամեն հայ, եթե միմիայն իր համար ապրելու մասին չմտածեր, մեր աղետների մեծ մասը պակաս կլիներ:
- Իմ կուսակցությունն իմ ազգն է:
- Մարդ կարող է հարյուր տուն ունենալ, բայց միայն մի Օջախ:
- Եթե կուզեն ինձ պատիվ անել, ես իմ արձանը չեմ ուզում, փառավոր թաղում չեմ ուզում: Թող հայ ժողովուրդը կանգնեցնի ավերակ դարձած Առաքելոց վանքը և այնտեղ փոքրիկ ուսումնարան կառուցի հայ մանուկների համար: Այս է իմ ամբողջ բաղձանքս և բարոյական պահանջս հայ ժողովրդից:
- Եթէ այս անգամ ցաւը զիս տանի, մարմինս օտար հողի վրայ չթողո՛ւս…անպայման Հայաստան փոխադրէք:Նուարդին փղձկումին վրայ, եթե կարելի չըլլայ փափաքս իրագործել, մարմինս Վառնա տարէք եւ թաղեցէք քրոջս՝ Նազելիի, գերեզմանին քով:
- «Գործս կիսատ մնաց…» (օգոստոսի 31, 1927, Անդրանիկի վերջին խոսքերը մահվանից առաջ):
Կարդացեք նաև՝