Logo

1 միլիարդ ֆունտ. «Ման. Սիթիի» ռեկորդային պայմանագիրը

18:40 / 15.07.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթին» նոր, երկարաժամկետ պայմանագիր է կնքել սպորտային պարագաներ արտադրող Puma ընկերության հետ, հայտնում է մանկունիական ակումբի պաշտոնական կայքը:

Բրիտանական հեղինակավոր լրատվամիջոցների տեղեկություններով՝ համաձայնագիրը նախատեսված է 10 տարով՝ մինչև 2035 թվականը։

Պայմանագրով անգլիական ակումբը տարեկան 100 միլիոն ֆունտ կստանա։ «Սիթիի» և Puma-ի միջև նախորդ պայմանագրով ակումբը ստանում էր տարեկան 65 միլիոն ֆունտ։

Տարեկան 100 միլիոն ֆունտը և պայմանագրային 1 միլիարդ ֆունտ ընդհանուր արժեքը ռեկորդային են անգլիական ֆուտբոլի համար։ 2023 թվականին «Մանչեսթեր Յունայթեդը» Adidas-ի հետ կնքել էր 900 միլիոն ֆունտ եկամտաբերությամբ պայմանագիր 10 տարվա համար, իսկ «Լիվերպուլը» նույն արտադրողի հետ համաձայնության էր եկել մրցաշրջանի համար 60 միլիոն ֆունտ ստանալու շուրջ։

fastnews-ads-banner