«Նապոլիի» ֆուտբոլիստներ Սքոթ Մաքթոմինեյն ու Բիլի Գիլմորը, Սկուդետոն հաղթելով, 120 տարվա վաղեմության ցուցանիշ են կրկնել, հաղորդում է Football Italia-ն:
Այդքան դադարից հետո նրանք դարձել են Շոտլանդիայի առաջին ներկայացուցիչները, որոնք հաղթել են Իտալիայի չեմպիոնական տիտղոսը:
Շոտլանդացիներից նախկինում Ա Սերիայի չեմպիոնական տիտղոսը նվաճել էին Ջեք Դիմենտն ու Ջեյմս Սքուեյրը, որոնք «Յուվենտուսի» կազմում Սկուդետոն հաղթել էին 1905 թվականին:
Այս ընթացքում Ա Սերիայում հանդես են եկել Շոտլանդիայի այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Դենիս Լոուն, Գրեմ Սունեսն ու Ջո Ջորդանը, սակայն նրանցից և ոչ մեկին չէր հաջողվել հաղթել Սկուդետոն:
Կարդացեք նաև՝