Logo

18-ամյա տաղանդը կարող է հրավիրվել Պորտուգալիայի հավաքական և խաղալ Հայաստանի դեմ

16:40 / 19.08.2025Ֆուտբոլ
null

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը լրջորեն դիտարկում է «Պորտուի» եզրային հարձակվող Ռոդրիգո Մորային ազգային թիմ հրավիրելու տարբերակը, գրում է Bola Na Rede-ն:

«Պորտուի» սանը ակումբի գլխավոր թիմում հիանալի նորամուտի մրցաշրջան է անցկացրել, այնուհետև իրեն լավ է դրսևորել աշխարհի ակումբային առաջնությունում:

Ռոբերտո Մարտինեսը պատրաստվում է ներկա լինել Պորտուգալիայի առաջնության 2-րդ տուրի «Պորտու» – «Ժիլ Վիսենտե» խաղին, որպեսզի ստադիոնից հետևի 18-ամյա տաղանդի խաղին:

«Վիշապների» կազմում 36 խաղում Մորան խփել է 11 գոլ ու կատարել 4 ասիստ: Transfermarkt-ը պորտուգալացու տրանսֆերային արժեքը գնահատում է արդեն 40 միլիոն եվրո:

Իսպանացի մասնագետը հատուկ ուշադրություն է դարձնելու նաև 21-ամյա պաշտպան Ալբերտո Կոշտային:

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի Հայաստան - Պորտուգալիա խաղը կկայանա սեպտեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:

fastnews-ads-banner