Կատալոնական «Բարսելոնան» Ճապոնիայում մեկնարկած նախամրցաշրջանային հավաքի առաջին ընկերական խաղում 3-1 հաշվով հաղթեց այդ երկրի ամենահայտնի թիմերից մեկին` «Վիսել Կոբեին»:
Հանսի Ֆլիկի թիմից հաշիվը բացեց իսպանացի պաշտպան Էրիկ Գարսիան, «Վիսել Կոբեն» առաջին խաղակեսի վերջնամասում պատասխան գոլ խփեց, 77-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկիի ասիստից հետո «Բարսելոնային» հաշվի մեջ կրկին առաջ մղեց նորամուտը նշող 19-ամյա վինգեր Ռունի Բարդագժին: 87-րդ րոպեին էլ իսպանացի 17-ամյա կիսապաշտպան Պեդրո Ֆեռնանդեսը, որի համար ևս սա նորամուտի խաղ էր, դրեց հանդիպման վերջակետը` 3-1:
Ի դեպ, դանիական «Կոպենհագենից» «Բարսելոնա» տեղափոխված Բարդագժիի մասին վերջերս տարբեր լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ նա հայկական արմատներ ունի: Շվեդիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստի պապը Հալեպի հայ է:
«Բարսելոնայի» կազմում նորամուտը նշեցին նաև իսպանացի դարպասապահ Ժոան Գարսիան և անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը:
Ընկերական խաղ
«Վիսել Կոբե» (Ճապոնիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)` 1-3 (տեսանյութ)
Տայսեյ Միյաշիրո, 42 - Էրիկ Գարսիա, 33, Ռունի Բարդագժի, 77, Պեդրո Ֆեռնանդես, 87


